Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետով ևհիմքընդունելով Գյուլագարակ համայնքի ավագանու 2023թ. փետրվարի 15-ի կամավոր խնդիրները դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը հաստատելու մասին թիվ 14-Ա որոշումը`համայնքի ավագանին որոշում է. 1․2023 թվականին Երևան քաղաքում կայացած ՀՀ կարատեի առաջնությունում և 2024 թվականի մարտ ամսին ՌԴ Իվանովո քաղաքում կայացած կարատեի աշխարհի առաջնությունում պատվավոր տեղեր գրաված մարզիկներին և նրանց մարզիչներին Գյուլագարակ համայնքի 2024 թվականի բյուջեի « Այլ մշակութային կազմակերպություններ» 4819 հոդվածից յուրաքանչյուր մարզիկին և մարզչին տրամադրել դրամական մրցանակներ ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |