Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 232
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2024 թվականի N 232

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Արմեն Ժորիկի Առաքելյանի ծնված՝ 01.06.1980թ. անձնագիր՝ AV0448837 տրված՝ 27.09.2022թ. 053-ի կողմից, Ալվարդ Պարգևի Առաքելյանի անձնագիր՝ 004100103 տրված՝ 15․08․2014թ․ 053-ի կողմից, Արմինե Ժորայի Գևորգյանի անձնագիր՝ AV0500345 տրված՝ 01․11․2022թ․ 033-ի կողմից և Նորիկ Ժորայի Առաքելյանի անձնագիր՝ AS0471767 տրված՝ 27․12․2018թ․ 053-ի կողմից համատեղ ներկայացված դիմումը՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղում գտնվող 06-104-0053-0003 կադաստրային ծածկագրում նրա կողմից ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը,21․04․2024 թ․-ի թիվ 2024324BDS հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.

1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի 06-104-0053-0003 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։

2.Օրինականացնել Արմեն Ժորիկի Առաքելյանի, Արմինե Ժորայի Գևորգյանի, Ալվարդ Պարգևի Առաքելյանի և Նորիկ Ժորայի Առաքելյանի կողմից իրենց ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող 0.27369 հա հողամասում 1980թ․-ին ինքնակամ կառուցված՝ 19․93 քմ մակերեսով ավտոտնակը և 1968թ․ կառուցված 18․18 քմ մակերեսով տնտեսական շինությունը:

3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 19․93 քմ մակերեսով ավտոտնակի համար 12600 /տասներկու հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, 18․18 քմ մակերեսով տնտեսական շինության համար 11500 /տասնմեկ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,  ընդհանուր 38․11 քմ մակերեսով շինությունների համար վճարել 24100 /քսանչորս հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ  900255000078 հաշվեհամարին:

4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner