Հիմք ընդունելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 481-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերը, 76 –րդ հոդվածը, 60-րդ հոդվածը, ՀՀ Կառավարության 12․04․2021 թ․-ի թիվ 286 որոշման 8-րդ գլխի 46․2 հոդվածը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետը՝ Գյուլագարակ համայնքի ավագանին որոշեց․ Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու․ 1․ 06-029-0560-0003 կադաստրային ծածկագրի 0,00198 հա հողամասը՝ նպատակային նշանակությունը՝ բնակավայրի, գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման, 25/քսանհինգ/ տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով, մեկնարկային գինը 5000/ հինգ հազար/ դրամ։ 2․ 06-029-0560-0004 կադաստրային ծածկագրի 0,00198 հա հողամասերը՝ նպատակային նշանակությունը՝ բնակավայրի, գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման, 25/քսանհինգ/ տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել, մեկնարկային գինը 5000/ հինգ հազար/ դրամ։ |