Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, Գյուլագարակ համայնքի ավագանին, որոշում է. Հայաստանի Հանրապետության Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող 06-057-0069-0004 կադաստրային ծածակագրի 0,01999 հա բնակավայրի նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողամասը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության, կապ գործառնական նշանակության: |