Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 06.10.2005թ. թիվ 1940-Ն որոշումը, «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, Գյուլագարակ համայնքի ավագանու 26․04․2024թ․-ի Լոռի-7 միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին 38-Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ և 31-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին >> թիվ 1918-Ն որոշմամբ, ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով՝ որոշում եմ
1․Համայնքային սեփականություն հանդիսացող 06-027-0127-0001 ծածկագրից 0,7425 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի 06-027-0127-0001 ծածկագրից 0․7425 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սահմանները համաձայն «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
3.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար:
4.․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: