Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. 1.Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայրի տարածքում գտնվող «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված անշարժ գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 2565,8քմ տարածքը անհատույց նվիրել Հայաստանի Հանրապետությանը: 2. Անվավեր ճանաչել Գարգառ համայնքի ավագանու 2016թ. ապրիլի 08-ի «Գարգառ համայնքի տարածքում գտնվող «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված անշարժ գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 2565,8քմ տարածքը անհատույց պետությանը նվիրաբերելու և Գարգառ համայնքի ավագանու 2014թ. դեկտեմբերի 12-ի թիվ 66 որոշումն անվավեր ճանաչելու մասին» թիվ 13 որոշումը: |