Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող 06-104-0016-0015 կադաստրային ծածակագրից տարանջատված 0,17152 հա բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության: |