Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող 06-013-0002-0003 կադաստրային ծածակագրի 0,4608 հա բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության: |