Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 959
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2024 թվականի N 959

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հովսեփ Կառլենի Մարգարյանի կողմից ներկայացված դիմումը, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման՝ 2134413 վկայականը կազմված՝ 06 դեկտեմբերի 2005թ․-ին թիվ 30052023-06-0041 նոր նմուշի վկայականը՝ կազմված 30․05․2023թ.-ին,Գյուլագարակ համայնքի ավագանու  2024 թ․-ի սեպտեմբերի 13-ի  թիվ 89-Ա որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 06.10.2005թ 1940-Ն որոշմամբ, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածի և 66-րդ հոդվածի 3-րդ կետով, 101-րդ հոդվածով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 16․02․2021 թ․-ի թիվ ՎՏ /21․1/3557-2021 դիրքորոշումով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ՝  որոշում եմ`

1.06-93-0116-0030 կադաստրային ծածկագրի 0․154 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով օտարել վարձակալ Հովսեփ Կառլենի Մարգարյանին 336000/երեք հարյուր երեսունվեց հազար/ ՀՀ դրամով: 

2․Դադարեցնել Հովսեփ Կառլենի Մարգարյանի հետ 25.11.2005 թ․-ին կնքված 2/295 վարձակալության պայմանագիրը գրանցված՝ 13500 սեղանամատյանով։

3․Հովսեփ Կառլենի Մարգարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասերի ուղղակի վաճառքով վաճառելու առուվաճառքի պայմանագրեր:

4․Իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner