Հիմք ընդունելով Անատոլիյ Վլադիմիրի Ազնավուրյանի կողմից ներկայացված դիմումը, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղում գտնվող 06-013-0023-0004 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Սամվել Ֆրանգյան Կամսարիi» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 2024YWQTQH հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912 որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.
1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի 06-013-0023-0004 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։
2.Օրինականացնել Անատոլիյ Վլադիմիրի Ազնավուրյանին, Մայա Սերգեյի Ազնավուրյանին, Տատյանա Անատոլիի Սուքիասյանին, Նինա Անատոլիի Խաչիյանին, Գալինա Անատոլիի Ազնավուրյանին սեփականության իրավունքով պատկանող 0.08616 հա հողամասում 2010թ․ կառուցված 20․67 քմ մակերեսներով ավտոտնակը։
3.Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 20․67 քմ մակերեսներով ավտոտնակի համար 13050/տասներեք հազար հիսուն/ ՀՀ դրամ, ընդհանուր 20․67 քմ մակերեսով շինության համար վճարել 13050/տասներեք հազար հիսուն/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: