Հիմք ընդունելով Վարդան Սլավիկի Նալբանդյանի դիմումը, գրանցամատյան թիվ 3529 համայնքային սեփականությանը պատկանղ հողային տարածքի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիրը, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 17102023-06-0005 վկայականը կազմված 2023 թվականի հոկտեմբերի 17-ին,ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի թիվ 188-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2384-Ն որոշումը , ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածի և 66-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,ՀՀ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 627 հոդվածով, ՀՀ կառավարության պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ` ավագանին որոշում է` 1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղում գտնվող` Վարդան Նալբանդյանին վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրված հողամասը, ՀՀ կառավարության 29,12,2005թ թիվ 2384-Ն որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված է համայնքին որպես Գյուղատնտեսական արոտավայր 06-013-0002-0028 ծածկագրով, որը Գյուլագարակ համայնքի ավագանու 26․04․2024թ․-ի Լոռի-7 միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին 38-Ա որոշմամբ փոխադրվել է բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի և մասնավորեցման ենթակա հողամաս է, ընդգրկված չէ ՀՀ Հողայի օրոնսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ուստի առաջնորդվելով վերը նշված օրենքներով բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 06-013-0002-0028 ծածկագրի 0,11506 հա հողամասը 251000 /երկու հարյուր հիսունմեկ հազար / ՀՀ դրամ, ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալՎարդան Նալբանդյանին: 2.Վարդան Նալբանդյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասն ուղղակի վաճառքով վաճառելու առուվաճառքի պայմանագիր: 3.Իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանումում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |