Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, Գյուլագարակ համայնքի ավագանին, որոշում է. Հայաստանի Հանրապետության Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող 06-027-0104-0131 կադաստրային ծածակագրից տարանջատված 0.1 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: |