31.01.25
Գյուլագարակ համայնքից զինծառայության մեկնեցին 2 նորակոչիկներ։
|
Խաղաղություն մեր երկրին, Աստված պահապան մեր զինվորներին: 
|
|
28.01.25
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈԻՂԵՐՁԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 33-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի հրամանատարներ և զինվորներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ՀՀ Բանակի օրվա առթիվ։Հայոց բանակը մեր անկախ պետականության ամենակարևոր նվաճումներից է։ Հայկական զինված ուժերի մարտական ոգին, ռազմագիտական հմտությունները, հայրենասիրությունը խարսխված են դարավոր պատմության ընթացքում մեր ժողովրդի ցուցաբերած ազատատենչության, մեր զորավարների անցած փառավոր ուղու և փորձի վրա։ Այսօր էլ, երբ աշխարհը կանգնած է խաղաղությանն սպառնացող նոր մարտահրավերներին դիմակայելու լրջագույն խնդիրների առջև, հայոց բանակը ոչ միայն հուսալիորեն պաշտպանում է մեր պետության սահմանները, այլև իր մասնակցությունն է բերում միջազգային խաղաղապահ գործընթացներին` պատվով կատարելով այդ առաքելությունը։Վստահ եմ, որ այսուհետ ...
Մանրամասն |
|
10.01.25
Գյուլագարակ համայնքից զինծառայության մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները։
|
Խաղաղություն մեր երկրին, Աստված պահապան մեր զինվորներին
|
|
08.01.25
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատակցի օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին, համակարգի բոլոր ծառայողներին:Կարևոր ու գնահատելի է ազգային անվտանգության մարմինների հետևողական աշխատանքը, որն ուղղված է մեր հայրենիքի պաշտպանությանը, իրավակարգի պահպանմանը, օրինականության և երկրի ներքին կայունության հաստատմանը: Ինչպես պատերազմական իրավիճակներում, այնպես խաղաղ ժամանակ համակարգի ծառայողները շարունակում են իրականացնել չբարձրաձայնվող, աննկատ, սակայն բարդ ու պատասխանատու գործունեություն՝ դառնալով մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության ու պաշտպանության առաջին երաշխավորը:Ծառայության մեջ և ռազմաճակատում բազում հաջողված գործողություններին զուգահեռ, ցավոք, ԱԱԾ սահմանապահ ...
Մանրամասն |
|
31.12.24
Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
|
Գյուլագարակ համայնքի հարգելի՛ բնակիչներ,Ավարտին է մոտենում 2024 թվականը: Շուտով կթևակոխենք 2025 թվականը՝մեծ հույսերով ու սպասումներով, բազում նպատակներով ու ծրագրերով, մեծ վստահությամբ , որ այն կլինի նոր նվաճումների ու հաջողությունների տարի:Անցնող տարին՝ մեր համայնքում նշանավորվեց բազմաթիվ ձեռքբերումներով, առաջնային ու կարևոր խնդիրների լուծմամբ՝ համայնքապետարանի միջոցներով պետության հետ սերտ համագործակցությամբ՝սուբվենցիոն ծրագրերով, մի շարք խնդիրներ են լուծվել, ունեցել ենք ձեռքբերումներ ինչպես շինարարության, այնպես էլ արվեստի ու սպորտի բնագավառում:2024 թվականին հիմնանորոգվեց Կուրթան բնակավայրի մանկապարտեզը, կառուցվեցին Վարդաբլուրի մանկապարտեզն ու Գյուլագարակի արվեստի դպրոցը: Պետական ծրագրով Գարգառ ...
Մանրամասն |
|
10.11.24
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ 28-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Նոյեմբերի 10-ը Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրն է:«Հարգելի՛ գործընկերներ` բոլոր տարիների ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 28-ամյակի առթիվ:Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների աշխատանքից է մեծապես կախված մարդկանց կյանքի որակը համայնքներում, աշխատանք, որը արհեստավարժությունից, կազմակերպչական ունակությունից բացի, պահանջում է նաև զուտ մարդկային որակներ` պատասխանատվությունից մինչև համբերատարություն, բարեվարքություն և պարկեշտություն: Օգտվելով առիթից , ուզում եմ կոչ անել մեր բնակիչներին ակտիվ մասնակցություն ...
Մանրամասն |
|
31.10.24
Բարեկարգման և տարածքի մաքրման աշխատանքներ
|
Պուշկինո բնակավայրի գերեզմանատան ցանկապատի բարեկարգման և տարածքի մաքրման աշխատանքներ են տարվել։
|
|
20.10.24
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Գյուղատնտեսության ոլորտի հարգելի՜ աշխատակիցներ, ֆերմերներ, վերամշակող արդյունաբերության ճյուղի ներկայացուցիչներ, գիտնականներ, գործարարներ, շնորհավորում եմ Ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ։ Այս դժվարին ժամանակահատվածում Դուք շարունակում եք անգնահատելի աշխատանք կատարել։ Մաղթում եմ, որ գյուղատնտեսությունը մեր երկրում դառնա էլ ավելի եկամտաբեր, նորարարական ու մրցունակ։ Ցանկանում եմ Ձեզ բարեկեցություն և հայրենի հողում խաղաղ պայմաններում բերք ու բարիք արարելու հնարավորություն։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |