Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26․03․2020թվականի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման , անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին » թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 8-րդ մասի 72-րդ կետով, հաշվի առնելով «ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի արվեստի դպրոց ուսումնական հաստատություն » ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկավող մրցույթի մրցությաին հանձնաժողովի 17․10․2025 թվականի թիվ 04 որոշումը և Լուսինե Սամվելի Պողոսյանի դիմումը՝ որոշում եմ․
1. Լուսինե Սամվելի Պողոսյանին նշանակել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի արվեստի դպրոց ուսումնական հաստատություն » ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում:
2. Լուսինե Սամվելի Պողոսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել 156 000 /մեկ հարյուր հիսունվեց հազար/ ՀՀ դրամ:
3. Լուսինե Սամվելի Պողոսյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով:
4. Լուսինե Սամվելի Պողոսյանին ՝ անցնել պարտականությունների կատարմանը ս/թ հոկտեմբերի 23-ից:
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: