Հիմք ընդունելով Լիլիթ Ժորայի Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղում գտնվող 06-104-0022-0003 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 2024OHFCBU հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, ժառանգության գործ թիվ 257/2024 գրանցված գրանցամատյան թիվ 9209 և ժառանգության գործ թիվ 257/2024 գրանցված գրանցամատյան թիվ 9208 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912 որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.
1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի 06-104-0022-0003 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։
2.Օրինականացնել Լիլիթ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0․245253 հա հողամասում 2010թ․ կառուցված 38․19 քմ մակերեսներով բնակելի տունը, 22․75 քմ մակերեսով աստիճանահարթակը, 41․50 քմ մակերեսով մառանը, 7․80 քմ մակերեսներով ծածկը և 7․33 քմ, 2․18 քմ մակերեսներով պարիսպները։
3.Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 38․19 քմ մակերեսներով բնակելի տան համար 24100/քսանչորս հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ, 22․75 քմ մակերեսով աստիճանահարթակի համար 14400/տասնչորս հազար չորս հարյուր / ՀՀ դրամ, 41․50 քմ մակերեսով մառաի համար 26200/քսանվեց հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, 7․80 քմ մակերեսներով ծածկի համար 5000/հինգ հազար / ՀՀ դրամ, 7․33 քմ և 2․18 քմ մակերեսներով պարիսպների համար 6100/վեց հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ, ընդհանուր 119․75 քմ մակերեսով շինության համար վճարել 75800/յոթանասունհինգ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: