Հիմք ընդունելով Ռուզաննա Մայիսի Այվազյանի ծնված՝ 27.08.1963թ. անձնագիր՝ AV0413807 տրված՝ 07.09.2022թ. 053-ի կողմից դիմումը՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղում գտնվող 06-027-0063-0004 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 2024WCZFHM հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.
1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի 06-027-0063-0004 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։
2.Օրինականացնել Ռուզաննա Այվազյանին, Մանուշ Նազարյանին Անուշ Նազարյանին, Սարգիս Նազարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0.15934 հա հողամասում 2020թ․-ին ինքնակամ կառուցված՝ 13․53 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 83․61 քմ մակերեսով ծածկը և 2․13 քմ մակերեսով պարիսպը։
3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 13․53քմ քմ մակերեսով տնտեսական շինության համար 10100 / տաս հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ, 83․61 քմ մակերեսով ծածկի համար 62150/վաթսուներկու հազար մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, 2․13 քմ պարիսպի համար 1600/ մեկ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ ընդհանուր 99․27 քմ մակերեսով շինությունների համար վճարել 73850 /յոթանասուներեք հազար ութ հարյուր հիսուն / ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում: