Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ
1. ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի 18․12․2024 թվականի թիվ 945 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ ա/ որոշման հիմքում գրված << 04․12․2024թ․ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թիվ 265 հողային բարեփոխումների և սեփականաշմորհման տեղական հանձնաժողովի 13․03․1991թ․ թիվ 05 որոշումից քաղվածքի>> փոխարեն կարդալ << 12․05․2025թ․ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թիվ 57 հողային բարեփոխումների և սեփականաշմորհման տեղական հանձնաժողովի 13․03․1991թ․ թիվ 05 որոշումից քաղվածքը>> բովանդակությունը, բ/ որոշման 2-րդ կետերում գրված <<Սույն որոշման 1-ին կետով նշված 0,61674 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով վերահատկացնել Խաչիկ Նորիկի Զալինյանին:>> բովանդակության փոխարեն կարդալ<<Սույն որոշման 1-ին կետով նշված 0,61674 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով վերահատկացնել Խաչիկ Նորիկի Զալինյանին, Կարինե Կարլենի Բագրատունյանին և Էլմիրա Խաչիկի Զալինյանին>> բովանդակությունը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։