Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 06.10.2005թ. թիվ 1940-Ն որոշումը, «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով՝ որոշում եմ
1.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի 06-027-0143-0001 ծածկագրից 0․85129 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության սահմանները համաձայն «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար:
3.․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: