Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Գյուլագարակ համայնքի ավագանու 12.09.2023 թվականի թիվ 90-Ա որոշումը, համայնքապետարանի աշխատակազմի մրցութային հանձնաժողովի թիվ 13 արձանագրությունը, որոշում եմ․
ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի 06-057-0146-0022 ծածկագրի, 0․24614 հա հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, տարեկան 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամով, 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել 2024թ. ապրիլի 16-ին կայացած մրցույթում հաղթող ճանաչված քաղաքացի Ռուդիկ Վազգենի Ոսկանյանին: