Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 962
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2024 թվականի N 962

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Հովիկ Մանվելի Հովակիմյանի կողմից ներկայացված դիմումը, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղում գտնվող 06-062-0013-0001 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 2024A57LY2 հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912 որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.

1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի 06-062-0013-0001 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։

2.Օրինականացնել Հովիկ Հովակիմյանին, Մանվել Հովակիմյանին, Ալվարդ Ավագյանին և Հասմիկ Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող 0.15782 հա հողամասում 2018թ․-ին ինքնակամ կառուցված՝ 68․60 քմ մակերեսով ավտոտնակը, 2015թ․ կառուցված 43․10 քմ  մակերեսով անասնաշենքը, 2020թ․ կառուցված 5․10 քմ մակերեսով անասնաշենքը և 2017թ․ կառուցված 19․70 քմ մակերեսներով տնտեսական շինությունը։

3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 68․60 քմ մակերեսով ավտոտնակի համար 43300 / քառասուներեք հազար երեք հարյուր / ՀՀ դրամ, 43․10 քմ  մակերեսով անասնաշենքի համար 27200/քսանյոթ հազար երկու հարյուր / ՀՀ դրամ, 5․10 քմ մակերեսով անասնաշենքի համար 3250/երեք հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, 19․70 քմ մակերեսներով տնտեսական շինություան համար 12450/տասներկու հազար չորս հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, ընդհանուր 136․5 քմ մակերեսով շինությունների համար վճարել 86200 /ութսունվեց հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:

4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner