Հիմք ընդունելով Կարեն Հենրիկի Ղաբուզյանի կողմից ներկայացված դիմումը, «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, 22․05․2025թ․ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թիվ 64 հողային բարեփոխումների և սեփականաշմորհման տեղական հանձնաժողովի 20․03․1991թ․ թիվ 03 որոշումից քաղվածքը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդհոդվածներով,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով`որոշում եմ
1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի 06-057-0102-0048 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0․25956 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը`
ա/Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի 06-057-0102-0048 ծածկագրի տակ գտնվող վարելահողի մակերեսը 0․25956 հա
բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0․25956 հա մակերեսով վարելահողը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով վերահատկացնել Կարեն Հենրիկի Ղաբուզյանի, Հենրիկ Նավասարդի Ղաբուզյանին, Վեներա Իվանի Ղաբուզյանին և Արևիկ Հենրիկի Ղաբուզյանին:
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ Որաշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։