Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Գյուլագարակ համայնքի ավագանու 11.12.2023 թվականի թիվ 127-Ա որոշումը, համայնքապետարանի աշխատակազմի մրցութային հանձնաժողովի թիվ 11 արձանագրությունը, որոշում եմ․
ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0124-0003 ծածկագրի, 1․33692 հա հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, տարեկան 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամով, 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել 2024թ. ապրիլի 16-ին կայացած մրցույթում հաղթող ճանաչված քաղաքացի Արմեն Սեյրանի Սարգսյանին: