Հիմք ընդունելով Մարտին Մկրտիչի Այվազյանի կողմից ներկայացված դիմումը, 20․11․2024թ․ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թիվ 252 հողային բարեփոխումների և սեփականաշմորհման տեղական հանձնաժողովի 26․03․1991թ․ թիվ 03 որոշումից քաղվածքը «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածովի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.
1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0058-0004 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.14685 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացման հիմքերը`
ա/Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0058-0004 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,14685 հա
բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0,14685 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով վերահատկացնել Մարտին Մկրտիչի Այվազյանին և Խանումիկ Պոլենդուրի Այվազյանին:
3․Վերը նշված հողամասում 1960թ․-ին կառուցված 84․60 քմ մակերեսով բնակելի տան, 27․60 քմ մակերեսով բաց պատշգամբի, 21․10 քմ մակերեսով մառանի նկուղի, 8․60 քմ մակերեսով բաղնիքի, 21․10 քմ մակերեսով անասնաշենքի և 5․30 քմ մակերեսով պարիսպի նկատմամբ ճանաչել Մարտին Մկրտիչի Այվազյանի և Խանումիկ Պոլենդուրի Այվազյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը։
4․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։