Հիմք ընդունելով Խաչիկ Ռոբերտի Վարդանյանի կողմից ներկայացված դիմումը, «Սարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 2502755 անշարժ գույքի սեփականության վկայականը, ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով և 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ղեկավարվելով ՀՀ կառավարությանն կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին 29.04.2021 թ.-ի թիվ 698-ն որոշումը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 02.02.2002թ.-ի թիվ 88 սահմանված որոշման կարգով՝ որոշմամբ՝ որոշում եմ․
1.Ղեկավարվելով ՀՀ կառավարությանն կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին 29.04.2021 թ.-ի թիվ 698-ն որոշմամբ ճշտել Խաչիկ Ռոբերտի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմանային չափերը, մակերեսը և կադաստրային ծածկագիրը համաձայն «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծի։
2. Հողամասի սահմանային չափերը և մակերեսը ճշտելու համար հիմք է հանդիսացել կադաստրային քարտեզը, ըստ որի նշված հողամասը ընդգրկված է 06-029-0001-0012 կադաստրային ծածկագրի տակ և հողամասի մակերեսը կազմում է 0․20305 հա, սակայն պետական գրանցման աշխատանքների իրականացնելու ժամանակ սեփականության թիվ 2502755 վկայականը կազմվել է սխալ ծածկագրով, սահմանային չափերով և մակերեսով։
3․Փոփոխել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ բնակավայրի Խաչիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 06-029-0001-0012 կադաստրային ծածկագրի վկայականում 373․00 քմ մակերեսով քարի մշակման արտադրամասի գործառնական նշանակությունը և դարձնել տնտեսական շինություն, իսկ 18․00 քմ մակերեսով պահեստը դարձնել մառան։
4․ Վերականգնել Խաչիկ Ռոբերտի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 0․20305 հա հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը համաձայն «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծի և 0․20305 հա հողամասի և հողամասում առկա 373․00 քմ մակերեսով տնտեսական շինության, 18․00 քմ մակերեսով մառանի, 3․60 քմ, 4․20 քմ, 18․70 քմ մակերեսներով պարիսպների նկատմամբ ճանաչել Խաչիկ Ռոբերտի Վարդանյանի սեփականության իրավունքը։
5․ Հողամասում առկա են 7․70 քմ մակերեսով բաց պատշգամբ և 0․70 քմ, 15․90 քմ, 2․00 քմ, 2․10 քմ, 2․80 քմ մակերեսներով պարիսպներ։
6․ ՈՒժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 30 մարտի 2023 թվականի թիվ 159 և 28 ապրիլի 2025թ․ թիվ 290 որոշումները։
7․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
8․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։