Հիմք ընդունելով Տիգրան Մերուժանի Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղում գտնվող 06-057-0041-0004 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 2024AZAZUK հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912 որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.
1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի 06-057-0041-0004 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։
2.Օրինականացնել Տիգրան Մերուժանի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0․059280 հա հողամասում 2004թ․ կառուցված 5․26 քմ մակերեսներով բնակելի տունը, 16․26 քմ մակերեսով բնակելի տունը, 0․61 քմ մակերեսով պարիսպը։
3.Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 5․26 քմ մակերեսներով բնակելի տան համար 3400/երեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, 16․26 քմ մակերեսով բնակելի տան համար 10400/տաս հազար չորս հարյուր / ՀՀ դրամ, 0․61 քմ մակերեսով պարիսպի համար 400/չորս հարյուր/ ՀՀ դրամ, ընդհանուր 22․13 քմ մակերեսով շինությունների համար վճարել 14200/տասնչորս հազար երկու հարյուր / ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000136 հաշվեհամարին:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: