Հիմք ընդունելով Արշալույս Այվազյանի կողմից ներկայացված դիմումը, «Սամվել Կամսարի Ֆրանգյանի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագծերը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, որոշում եմ
1. 06-029-0061-0003 կադաստրային ծածկագրից տարանջատված 0․08722 հա հողամասին և բնակելի տանը տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք, գյուղ Գյուլագարակ, 2-րդ փողոց, 18 բնակելի տուն:
2.06-029-0061-0003 կադաստրային ծածկագրից տարանջատված 0․0750 հա հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք, գյուղ Գյուլագարակ, 2-րդ փողոց, 18/2 հողամաս:
3. Հողամասի սահմանները որոշվում են «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից տրամադրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերով:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից