Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 74
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 փետրվարի 2025 թվականի N 74

ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԳՅՈՒՂԻ 06-029-0004-0015 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ 0.18741 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐԱՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մարինե Զավենի Ասրյանի կողմից ներկայացված դիմումը, ժառանգության վկայագիր գործ թիվ 10/2025 գրանցված սեղանամատյան թիվ 154-ով, 06․12․2024թ․ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թիվ 269 հողային բարեփոխումների և սեփականաշմորհման տեղական հանձնաժողովի 26․03․1991թ․ թիվ 03 որոշումից քաղվածքը, «Տարոն Սերոբյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածովի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.

1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի  06-029-0004-0015 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.18741 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում,  հողհատկացման հիմքերը`
ա/Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0004-0015 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,18741 հա
բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի: 

2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0,18741 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով վերահատկացնել Մարինե Զավենի Ասրյանին:

3․Վերը նշված հողամասում 1990թ․-ին կառուցված 28․90 քմ մակերեսով անասնաշենքի, նկատմամբ ճանաչել Մարինե Զավենի Ասրյանի սեփականության իրավունքը։

4․Հողամասում առկա է 2004թ․ ինքնակամ կառուցված 95․30 քմմակերեսով բնակելի տուն։

5․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner