Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Գյուլագարակ համայնքի ավագանու 15․06․2023 թվականի թիվ 71-Ա որոշումը, համայնքապետարանի աշխատակազմի աճուրդային և մրցութային հանձնաժողովի թիվ 2 արձանագրությունը, որոշում եմ
1.ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի 06-104-0043-0006 ծածկագրի, 0․06952 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 170000/մեկ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամով օտարել 2025 թվականի մարտի 3-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Ռիմա Վազգենի Պապոյանին։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։