Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի բ. ենթակետով,համաձայն Գյուլագարակ համայնքի ավագանու 2024թվականի դեկտեմբերի 17-ի «ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում 2024թվականի տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 123-Ն որոշումը,հիմք ընդունելով «Գրին Վիլիջ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Իսոյանի հայտը, որոշում եմ.
1.Բավարարել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղում գործող «Գրին Վիլիջ» ՍՊԸ-ի հայտը, նրան տալ ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն 01․01․2025-31․03․2024թթ․ ժամանակահատվածի համար:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: