Հիմք ընդունելով Հայկազունի Սերյոժայի Վարդանյանի կողմից ներկայացված դիմումը, «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը, 11․08․2008թ․ թիվ 2484004 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով և 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշմամբ՝ որոշում եմ․
1․ Կատարել ՀՀ Մարզ Լոռի համայնք Գյուլագարակ գյուղ Ամրակից 06-013-0001-0002, 06-013-0001-0009 կադաստրային ծածկագրերից հողամասի տեղադիրքի ուղղում կադաստրային քարտեզում համաձայն «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի;
2․ Նշված հողամասի տեղադիրքի ուղղումը կատարվում է, քանի որ իսկզբանե նշված հողամասը հատկացվել է ներկայացված հատակագծին համապատասխան սակայն, քանի որ հատկացման պահին կադաստրային քարտեզներ առկա չեն եղել և հողամասը տեղադրվել է քարտեզում մոտավոր՝ առանց կոորդինատների, որի սահմանային չափերը և տեղադիրքը փոփոխման չեն ենթարկվել մինչ օրս;
3․Հայկազունի Սերյոժայի Վարդանյանին իրականացնել ՀՀ մարզ Լոռի համայնք Գյուլագարակ գյուղ Ամրակից 06-013-0001-0002, 06-013-0001-0009 կադաստրային ծածկագրերից հողամասի վերագրանցում, կադաստրային քարտեզում տեղադիրքի սխալի ուղղման հիմքով;
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում;