Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 155
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2024 թվականի N 155

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 24.12.2023Թ. ԹԻՎ 770 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ  կետով՝ որոշում եմ

1. ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի 28․12․2023 թվականի  թիվ 770 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ ա/ որոշման 2-րդ կետում ավելացնել «3 քանդված միջնորմ, 4 կառուցված միջնորմ, 2 պատ, 1 ձևափոխված դուռ և 2 փակված պատուհան» բառերը և թվերը, բ/ որոշման 3-րդ կետում գրված «Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 19.60 քմ մակերեսով բնակելի տան նկուղի համար 14570 / տասնչորս հազար հինգ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ, 43.20 քմ մակերեսով ավտոտնակի համար 32100 / երեսուներկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ, 4.00 քմ մակերեսով պարիսպի համար 3000/ երեք հազար/ ՀՀ դրամ, ընդհանուր 66.8 քմ մակերեսով շինությունների համար վճարել 49670 /քառասունինը հազար վեց հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին» բառերը և թվերը կարդալ «Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 19.60 քմ մակերեսով բնակելի տան նկուղի համար 14570 /տասնչորս հազար հինգ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ, 43.20 քմ մակերեսով ավտոտնակի համար 32100 / երեսուներկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ, 3,95 քմ մակերեսով պարիսպի համար 3000/ երեք հազար/ ՀՀ դրամ, 3 քանդված միջնորմի համար 2230 / երկու հազար երկու հարյուր երեսուն ՀՀ դրամ, 4 կառուցված միջնորմի համար 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ 2 պատի համար 1500/ մեկ հազար հինգ հարյուր ՀՀ դրամ, 1 ձևափոխված դռան համար 743 /յոթ հարյուր քարասուներեք/ ՀՀ դրամ, 2 փակված պատուհանի համար 1500/ մեկ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, ընդհանուր 66.8 քմ մակերեսով 12 միավոր շինությունների  համար վճարել 58643 /հիսունութ հազար վեց հարյուր քարասուներեք/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին»։ 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner