Հիմք ընդունելով Արարատ Ալբերտի Արզոյանի կողմից ներկայացված դիմումը, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո գյուղում գտնվող 06-093-0012-0013 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 2024NVNPSR հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912 որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.
1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո գյուղի 06-093-0012-0013 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։
2.Օրինականացնել Արարատ Արզոյանին սեփականության իրավունքով պատկանող 0․21941 հա հողամասում 2004թ․ կառուցված 5․50 քմ մակերեսներով կիսանկուղը, 6․40 քմ մակերեսով սանհանգույցը, 17․00 քմ մակերեսով մառանը։
3.Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 5․50 քմ մակերեսներով կիսանկուղի համար 3500/երեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 6․40 քմ մակերեսով սանհանգույցի համար 4100/չորս հազար մեկ հարյուր / ՀՀ դրամ, 17․00 քմ մակերեսով մառանի համար 10750/տաս հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, ընդհանուր 28․9 քմ մակերեսով շինությունների համար վճարել 18350/տասնութ հազար երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: