Հիմք ընդունելով Ալբերտ Վաղինակի Ճշմարիտյանի կողմից ներկայացված դիմումը, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո գյուղում գտնվող 06-093-0029-0004 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 202434QKL9 հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912 որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.
1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո գյուղի 06-093-0029-0004 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։
2.Օրինականացնել Վաղինակ Ալբերտի Ճշմարիտյանին, Սուսաննա Զավենի Բաղդասարյանին, Նարա Վաղինակի Ճշմարիտյանին և Ալբերտ Վաղինակի Ճշմարիտյանին սեփականության իրավունքով պատկանող 0.16409 հա հողամասում 2020թ․ կառուցված 6․00 քմ մակերեսներով բնակելի տունը և 10․70 քմ մակերեսով մառանը։
3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 6․00 քմ մակերեսներով բնակելի տան համար 3800/երեք հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ, 10․70 քմ մակերեսով մառանի համար 6800 /վեց հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ ընդհանուր 16․7 քմ մակերեսով շինությունների համար վճարել 10600 /տաս հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:
4․ Վերը նշված 0.16409 հա հողամասի և հողամասում առկա շինությունների նկատմամբ համաձայն «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագծի ճանաչել Վաղինակ Ալբերտի Ճշմարիտյանի, Սուսաննա Զավենի Բաղդասարյանի, Նարա Վաղինակի Ճշմարիտյանի և Ալբերտ Վաղինակի Ճշմարիտյանի ընդհանուր համատեղ սոփականության իրավունքը։
5. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: