Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 290
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2025 թվականի N 290

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԳՅՈՒՂԻ 06-029-0001-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐՈՎ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՉԻԿ ՌՈԲԵՐՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Խաչիկ Ռոբերտի Վարդանյանի կողմից ներկայացված դիմումը,  «Սարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը,  թիվ 2502755 անշարժ գույքի սեփականության վկայականը, ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով և 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ղեկավարվելով ՀՀ կառավարությանն կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին 29.04.2021 թ.-ի թիվ 698-ն որոշումը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ որոշմամբ՝ որոշում եմ․

1.Ղեկավարվելով ՀՀ կառավարությանն կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին 29.04.2021 թ.-ի թիվ 698-ն որոշմամբ ճշտել Խաչիկ Ռոբերտի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմանային չափերը, մակերեսը և կադաստրային ծածկագիրը համաձայն «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծի։

2. Հողամասի սահմանային չափերը և մակերեսը ճշտելու համար հիմք է հանդիսացել կադաստրային քարտեզը, ըստ որի նշված հողամասը ընդգրկված է 06-029-0001-0012 կադաստրային ծածկագրի տակ և հողամասի մակերեսը կազմում է 0․20305 հա, սակայն պետական գրանցման աշխատանքների իրականացնելու ժամանակ սեփականության թիվ 2502755 վկայականը կազմվել է սխալ ծածկագրով, սահմանային չափերով և մակերեսով։

3․ Վերականգնել Խաչիկ Ռոբերտի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 0․20305 հա հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը համաձայն «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծի և 0․20305 հա հողամասի և հողամասում առկա 373․00 քմ մակերեսով քարի մշակման արտադրամասի, 18․00 քմ մակերեսով պահեստի, 3․60 քմ, 4․20 քմ, 18․70 քմ մակերեսներով պարիսպների նկատմամբ ճանաչել Խաչիկ Ռոբերտի Վարդանյանի սեփականության իրավունքը։

4․ Հողամասում առկա են 7․70 քմ մակերեսով բաց պատշգամբ և 0․70 քմ, 15․90 քմ, 2․00 քմ, 2․10 քմ, 2․80 քմ մակերեսներով պարիսպներ։

5․ ՈՒժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 30 մարտի 2023 թվականի թիվ 159 որոշումը։

6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

7․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner