Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Գյուլագարակ համայնքի ավագանու 11․02․2025 թվականի թիվ 11-Ա որոշումը, համայնքապետարանի աշխատակազմի աճուրդային և մրցութային հանձնաժողովի թիվ 4 արձանագրությունը, որոշում եմ
1.ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի 06-013-0004-0018 ծածկագրի, 0․02661 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 130000/մեկ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամով օտարել 2025 թվականի մարտի 20-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Արմեն Տոնիկի Մուրադյանին։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։