Այսօր: Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 221
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2025 թվականի N 221

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Մելիք Յախշիբեկի Մատինյանի կողմից ներկայացված դիմումը, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղում գտնվող 06-029-0019-0006 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Տարոն Սերոբյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 2024YPPXGE հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, ժ/գ-19/2025 գրանցված գրանցամատյան 325-ով և ժ/գ-20/2025 գրանցված գրանցամատյան 326-ով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912 որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.

1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0019-0006 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Տարոն Սերոբյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։

2.Օրինականացնել Մելիք Յախշիբեկի Մատինյանին, Մարիամ Սերգոյի Մատինյանին, Մելինե Մելիքի Մատինյանին և Ռիմա Մելիքի Սուքիասյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0․12711 հա հողամասում 2010թ․ կառուցված 6․10 քմ մակերեսներով բաց պատշգամբը, 2019թ․ կառուցված 35․60 քմ մակերեսով ավտոտնակը, 8․59 քմ և 2․90 քմ մակերեսներով պարիսպները։

3.Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 6․10 քմ մակերեսներով բաց պատշգամբի համար 3850/երեք հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, 35․60 քմ մակերեսով ավտոտնակի համար 22500/քսաներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 8․50 քմ և 2․90 քմ մակերեսներով պարիսպների համար 7200/յոթ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ ընդհանուր 53․1 քմ մակերեսով շինության համար վճարել 33550/երեսուներեք հազար հինգ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:

4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner