Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ
1. ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի 04․04․2024 թվականի թիվ 167 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ա/ որոշման 2-րդ կետը կարդալ «Օրինականացնել Զեմֆիրա Օտարի Մալերյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.34241 հա հողամասում 2020թ․-ին ինքնակամ կառուցված՝ 98.79 քմ մակերեսով անավարտ խանութը:» բառերը և թվերը, բ/ որոշման 3-րդ կետը կարդալ «Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 98.79 քմ մակերեսով անավարտ խանութի համար 124700 / մեկ հարյուր քսանչորս հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ, ընդհանուր 98.79 քմ մակերեսով շինության համար վճարել 124700 /մեկ հարյուր քսանչորս հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000110 հաշվեհամարին:» բառերը և թվերը;
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։