Հիմք ընդունելով «Տիրակալ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Հայկի Արաբյանի կողմից ներկայացված դիմումը, «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագիծը, 02 օգոստոսի 2007թ․ թիվ 2332855 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ՀՀ կառավարության 10 փետրվարի 2005թ․ «ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 110-Ն որոշումը ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով և 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշմամբ՝ որոշում եմ․
1․ Կատարել ՀՀ Մրզ Լոռի համայնք Գյուլագարակ գյուղ Կուրթան 06-057-0171-0001, 06-057-0616-0001, 06-057-0061-0002, 06-057-0062-0001, 06-057-0062-0002, 06-057-0172-0001 կադաստրային ծածկագրերից հողամասի տեղադիրքի և նպատակային նշանակության ուղղում կադաստրային քարտեզում համաձայն «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերի;
2․ Նշված հողամասի տեղադիրքի ուղղումը կատարվում է, քանի որ իսկզբանե նշված հողամասը հատկացվել է ներկայացված հատակագծերին համապատասխան սակայն, քանի որ հատկացման պահին կադաստրային քարտեզներ առկա չեն եղել և հողամասը տեղադրվել է քարտեզում մոտավոր՝ առանց կոորդինատների, որի սահմանային չափերը և տեղադիրքը փոփոխման չեն ենթարկվել մինչ օրս;
3․ «Տիրակալ» ՍՊԸ-ին իրականացնել ՀՀ մարզ Լոռի համայնք Գյուլագարակ գյուղ Կուրթան 06-057-0171-0001, 06-057-0616-0001, 06-057-0061-0002, 06-057-0062-0001, 06-057-0062-0002, 06-057-0172-0001 կադաստրային ծածկագրերից հողամասի վերագրանցում, կադաստրային քարտեզում տեղադիրքի և նպատակային նշանակության սխալի ուղղման հիմքով;
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում;