Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 471
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հուլիսի 2024 թվականի N 471

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Գարեգին Սուրենի Այվազյանի ծնված՝ 15.08.1983թ. անձնագիր՝ AU0600857 տրված՝ 01.02.2022թ. 053-ի կողմից ներկայացված դիմումը՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղում գտնվող թիվ 06-029-0005-0002 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, 11․07․2024 թ․-ի թիվ 2024TG3XCA հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.

1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի թիվ 06-029-0005-0002 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։

2.Օրինականացնել Գարեգին Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող 0․19599 հա հողամասում 2020թ․-ին ինքնակամ կառուցված՝ 89․10 քմ մակերեսով կիսակառույց շինությունը, 2019թ․ կառուցված 101․70 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 1․90 քմ և 1․00 քմ մակերեսով պարիսպները:

3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 89․10 քմ մակերեսով կիսակառույց շինության համար  66300 / վաթսունվեց հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ, 101․70 քմ մակերեսով տնտեսական շինության համար  75600/ յոթանասունհինգ հազար վեց հարյուր / ՀՀ դրամ, 1,90 քմ մակերեսով և 1․00 քմ մակերեսով պարիսպների համար 2200/երկու հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, ընդհանուր 193․7 քմ մակերեսով շինությունների համար վճարել  144100/մեկ հարյուր քառասունչորս հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ  900255000078 հաշվեհամարին;

4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner