Հիմք ընդունելով Արարատ Լավրենտի Գևորգյանի կողմից ներկայացված դիմումը, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղում գտնվող 06-062-0009-0012 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 20247MXQPX հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912 որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.
1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի 06-062-0009-0012 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։
2.Օրինականացնել Արարատ Լավրենտի Գևորգյանին և Գոհար Վանյայի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.25093 հա հողամասում 2012թ․ կառուցված 25․60 քմ մակերեսներով բնակելի տան նկուղը, 25․40 քմ մակերեսով բնակելի տունը, 14․80 քմ մակերեսով բաց պատշգամբը, 1․10 քմ մակերեսով բաց պատշգամբը, 7․50 քմ մակերեսով ծածկը, 1․30 քմ մակերեսով պարիսպը, 2․20 քմ մակերեսով պարիսպը, 0․84 քմ մակերեսով պարիսպը, 11․90 քմ մակերեսով ծածկը և 2015թ․ կառուցված 41․60 քմ մակերեսով անասնաշենքը, 44․90 քմ մակերեսով ավտոտնակը։
3.Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 25․60 քմ մակերեսներով բնակելի տան նկուղի համար 16200/տասնվեց հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, 25․40 քմ մակերեսով բնակելի տան համար 16050/տասնվեց հազար հիսուն/ ՀՀ դրամ, 14․80 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 9350/ինը հազար երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, 1․10 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 700/յոթ հարյուր/ ՀՀ դրամ, 7․50 քմ մակերեսով ծածկի համար 4750/չորս հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, 1․30 քմ մակերեսով պարիսպի համար 830/ութ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ, 2․20 քմ մակերեսով պարիսպի համար 1400/ մեկ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, 0․84 քմ մակերեսով պարիսպի համար 550/ հինգ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, 11․90 քմ մակերեսով ծածկի համար 7600/յոթ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, 41․60 քմ մակերեսով անասնաշենքի համար 26250/քսանվեց հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, 44․90 քմ մակերեսով ավտոտնակի համար 28350/քսանութ հազարերեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, ընդհանուր 177․14 քմ մակերեսով շինությունների համար վճարել 112030/ մեկ հարյուր տասներկու հազար երեսուն/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: