Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի
42-րդ կետով, հիմք ընդունելով «ՀՀ քաղաքացիական» օրենսգրքի 660 հոդվածը,
որոշում եմ.
1․ ՀՀ Լոռու մարզի «Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի մանկապարտեզ»
ՀՈԱԿ-ի գործունեությունը ժամանակավորապես իրականացնելու նպատակով տալ համաձայնություն` համայնքի կողմից վարձակալելու ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի բնակիչ Ռուսլան Սանասարի Օհանյանի սեփականություն հանդիսացող ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի Կենտրոնական փողոց թիվ 33/1 հասցեում գտնվող բնակելի տունը, ամսական 90000/իննսուն հազար /ՀՀ դրամ վարձավճարով , մինչև` 17․02․2024 թվականը ժամկետով։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։