Հիմք ընդունելով Արարատ Ալբերտի Դոխոլյանի կողմից ներկայացված դիմումը, ժառանգության վկայագիր գործ՝ թիվ 64/2025թ․․ գրանցված գրանցամատյան թիվ 1026-ով, 24․02․2025թ․ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թիվ 23 հողային բարեփոխումների և սեփականաշմորհման տեղական հանձնաժողովի 26․03․1991թ․ թիվ 03 որոշումից քաղվածքը, «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածովի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.
1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0053-0012 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.13 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացման հիմքերը`
ա/Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0053-0012 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,13 հա
բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0,13 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով վերահատկացնել Արարատ Ալբերտի Դոխոլյանին:
3․Վերը նշված հողամասում 1985թ․-ին կառուցված 18․04 քմ մակերեսով անասնագոմի նկատմամբ ճանաչել Արարատ Ալբերտի Դոխոլյանի սեփականության իրավունքը։
4․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։