1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Գյուլագարակ, համայնք Լոռու մարզում։ Ներառում է Գյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո և Վարդաբլուր գյուղերը: Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով։ Կենտրոնը Գյուլագարակ գյուղն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆՆԿԱՐԱԳԻՐ
Գյուլագարակ, գյուղՀայաստանիՀանրապետությանԼոռումարզում՝մարզկենտրոնՎանաձորից 17 կմհյուսիս-արևմուտք, Ստեփանավանքաղաքից 8 կմհարավ-արևելք։
Տնային տնտեսությունների թիվը` 617։ Գյուղը գտնվում է Ստեփանավան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, Ձորագետի աջակողմյան Գարգառ վտակի ձախ ափին, հեռավորությունը մարզկենտրոնից 28 կմ: Գյուլագարակ գյուղը հիմնվել է 1750թ.-ին, գտնվում է ծովի մակարդակից 1400մ բարձրության վրա: Ռելիեֆը նախալեռնային է, կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Այն բավական խոնավ է, տաք ու առողջարար: Լավ ամառանոցավայր է:
Գյուլագարակից 3կմ հարավ գտնվում է Սոճուտ մանկական առողջարանը, Դենդրոպարկը:
Գյուղից 2կմ դեպի հարավ գտնվում է Տորմակադուռ գյուղատեղին և VI դ. եկեղեցու ավերակները:
1959-ին ուներ 2054, 1970-ին՝ 1980, 1979-ին՝ 2160, 2002թ.՝ 1532 բնակիչ:
Նրանց նախնիները այստեղ են եկել Սպիտակի շրջանից:
Տնտեսությունը՝ զբաղվում են հացահատիկի, կարտոֆիլի մշակումով:
Համայնքն ունի միջնակարգ դպրոց, ուր սովորում են 291 աշակերտ, գործող գրադարան, առողջության առաջնային պահպանման կենտրոն:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կաևորվում են խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգումը, ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը, մանկապարտեզի կառուցումը, բնակարանաշինությունը:
3. ՀԱՄԱՅՆՔԻԿԼԻՄԱՅԱԿԱՆՀԱՄԱՌՈՏԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումներիմիջինտարեկանքանակը (մմ)
782
Օդիմիջինջերմաստիճանըհունվարին (0C)
-23
Օդի միջինջերմաստիճանըհուլիսին(0C)
35
4.ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1)
1.2)
1.3)
Գյուլագարակ, Կուրթան, Վարդաբլուր, Հոբարձի, Ամրակից,
Գարգառ, Պուշկինո
2. Նախկին(ՀԽՍՀ) վարչականշրջանիանվանումը
Ստեփանավան
3. Համայնքի հեռավորությունը՝
3.1) մայրաքաղաքից (կմ)
120
3.2) մարզկենտրոնից (կմ)
30
3.3) պետականսահմանիցուղիղ գծով (կմ)
3.4) նախկին շրջկենտրոնից (կմ)
10
3.5) միջպետական նշանակության ավտոճանապարհից (կմ)
0
3.6) երկաթուղայինկայարանից(առկայության դեպքում) (կմ)
4. Համայնքիբարձրությունըծովիմակերևույթից (մ)
1250-1400
5. Համայնքիվարչականտարածքը (քառ. կմ/հա)
19971,90
6․Սահմանակից համայնքների անվանումները
Ստեփանավան,
7. Համայնքապետարանի էլեկտրոնային փոստի հասցեն
gyulagarak.lori@mta.gov.am
8. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն
gyulagarak.am
9. Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը
+37493996399
10. Համայնքապետարանի հեռախոսահամարը
6-21-67
11․Համայնքի հեռախոսային կոդը
0256
12․Համանքում փոստային բաժանմունքի առկայությունը (այո, ոչ)
այո
13.Համայնքապետարանի փոստային դասիչը
1910
14.Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ)
15. Քաղաքացիներիսպասարկմանգրասենյակիառկայությունը(այո, ոչ)
5.ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
2018թ.
1. Մշտական բնակչության թվաքանակը
8332
2. Գրանցված ծնունդների քանակը
109
2.Մահացության դեպքերի քանակը
79
3.Ամուսնությունների քանակը
31
4. Ամուսնալուծությունների քանակը
4
5. Տնային տնտեսությունների թիվը
2941
6. Ընտանեկաննպաստստացողտնայինտնտեսություններիքանակը
663
7. Կենսաթոշակառուների քանակը
814
8. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը
328
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Գրադարանների քանակը
1
2. Արվեստի դպրոցների քանակը
3. Երաժշտական դպրոցների քանակը
4. Նախադպրոցական հիմնարկների քանակը
5
5. Հանրակրթականդպրոցների քանակը
7
6. Նախնականմասնագիտական (արհեստագործական) ուսումնականհաստատություններիքանակը
-
7. Միջինմասնագիտականուսումնականհաստատությունների քանակը
8. Բարձրագույն ուսումնական հաստատություններիքանակը
9. Մարզադպրոցների քանակը
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
1. Համայնքիբնակարանայինֆոնդիընդհանուրմակերեսը(մ2)
2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը
3. Բնակելիտների (առանձնատների) ընդհանուրթիվը
8.ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
1.Հողեր, ընդամենը (հա)
2.Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա)
14075,92
3.Բնակավայրերիընդհանուրտարածքը(հա)
830,97
4. Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը
4420
6. Մանրեղջերավորանասունների (ոչխարևայծ) գլխաքանակը
2215
7. Խոզերի գլուխաքանակը
1323
8. Գյուղատնտեսական տեխնիկա
8.1տրակտորներ (քանակը)
118
8.2կոմբայններ (քանակը)
9. Գյուղացիական տնտեսությունների թիվը
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
1. Էլեկտրական ենթակայանների քանակը
2
2. Համայնքումգազիֆիկացման առկայությունը (այո, ոչ)
3. Համայնքում աղբավայրի առկայությունը (այո, ոչ)
4. Գերեզմանատան առկայությունը համայնքում (այո, ոչ)
5. Համայնքային ենթակայության ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
16
6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը
Այո
6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը
252
6.2 Էքսկավատորների քանակը
6.3 Թրթուռավոր տրակտորների քանակը
115
6.4 Գրեյդերների քանակը
6.5 քանակը
6.6 Աղբատար մեքենաների քանակը
6.7 Բազմաֆունկցիոնալ կոմունալ մեքենաներիքանակը
6.8 Վակումային փոշեկուլ մեքենաներիքանակը
6.9 Ավտոաշտարակների քանակը
7. Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
17
8. Համայնքի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը
Ոչ
9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ)
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Ընդունված բյուջե
Փաստացի
1.Ընդամենըեկամուտներ
208689,6
2. Հարկայինեկամուտներ, ընդամենը
այդթվում`
51576,3
2.1 հողիհարկ
22330.3
2.2 գույքահարկ
32821,3
3. Պաշտոնականտրանսֆերտներ, ընդամենը
3.1 դոտացիա
140000,6
3.2 սուբվենցիա
10876
4.Մուտքերհողիօտարումից
3499.94
Համայնքիվարչականբյուջերիծախսեր(հազ. դրամ)
1. Ընդամենըծախսեր
229502,74
Համայնքիֆոնդայինբյուջերիեկամուտները(հազ. դրամ)
1. Ընդամենըֆոնդայինբյուջեիեկամուտներ
16336,6397
Ֆոնդայինբյուջեիծախսեր(հազ. դրամ)
36052
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.Համայնքապետարանի աշխատողների թվաքանակը, մարդ
որից՝
1.1 համայնքային ծառայողներ
48
2. Ապարատիպահպանմանծախսերը, ընդամենը (հազ. դրամ)
99875,78
3. Ավագանու անդամների թվաքանակը
11
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնախնդիրը
Ակնկալվող լուծումը
Գարգառ բնակավայրի խմելու ջրի հիմնախնդիր
Համայնքային բյուջեից բացի այլ կողմնակի խոշոր ներդրումներխնդրի վերջնական լուծման համար:
Ամրակից բնակավայրի մի մասի ջրամատակարարում
Շտապեցնել Վեոլիա ջուր ընկերությունը խոստումը կատարել և հրատապ բնակավայրի մյուս մասն էլ միացնել կենտրոնական ջրամատակարարմանը:
Համայնքի բոլոր բնակավայրերի ճանապարհների վերանորոգման հիմնախնդիր
Նախատեսել հնարավոր միջոցներ աշխատանքները կազմակերպելու համար:
Գյուլագարակ բնակավայրի գերմանական թաղամասի գազաֆիկացման խնդիր
Անհրաժեշտ է կողմնակի ներդրում խնդիրը լուծելու համար:
Ամրակից գյուղը ձևավորվել է 1858թ.: Ուկրաինայից ազգությամբ ռուս մարդիկ տեղափոխվել են սկզբում Բորժոմ, իսկ այնուհետև 26 ընտանիք տեղափոխվել է մեր տարածք և հիմնել Նիկոլաևկա գյուղը: Հետագայում այն վերանվանվել է Կիրովո: 1992թ. գյուղը վերանվանվել է և կոչվում է Ամրակից: Գյուղը ծովի մակերեսից բարձր է 1380 մ, ունի 12.148 կմ2 մակերես: Գյուղը գտնվում է միջպետական Մ-3 մայրուղին հատող ճանապարհի վրա, որը մեր գյուղի առավելություններից մեկն է: Տեսարժան վայրերից առաջինը՝ 1900- ական թվականնե- րին կառուցված ռուսական Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին է, երկրորդը՝ Ձորագետի կիրճը: Ընդ որում կիրճ իջնելու ամար գյուղի տարածքում առկա է երկաթյա սանդուղք: Գյուղի տարածքում առկա է նաև հուշարձան՝ նվիրված 1941-1945 թթ. հայրենական պատերազմի զոհերի հիշատակին:
Գարգառը խոշորացված Գյուլագարակ համայնքի բնակավայրերից մեկն է (հին անվանումը Գյառգյառ է, որ նշանակում է հպարտ-հպարտ), գյուղ Լոռու մարզում։ հիմնադրվել է 1790-ական թվականներին։ Գարգառի ժողովրդի մեծ մասը 1915 թ. ջարդերի ժամանակ գաղթել է Արևմտյան Հայաստանից, հատկապես Մշո դաշտից։
Գարգառի պատմության առավել նշանակալից էջերից մի քանիսը գրվել են 19-րդ դարի սկզբին։ Երբ 1801 թ. հատուկ հրովարտակով Լոռին ազատագրվեց պարսկական լծից ու միացավ ցարական Ռուսաստանին, շատ ընտանիքներ, թողնելով իրենց բնակավայրերը, եկան ազատագրված Լոռվա գյուղերը՝ դառնալով նրանց մշտական բնակիչները։ Գյուղի հիմնադիր տոհմերն են Քալաշյանները, Մուրադյանները, Զալինյանները և Հարությունյանները։Գարգառը գտնվում է ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրության վրա։ Հեռավորությունը նախկին շրջկենտրոնից՝ Ստեփանավան քաղաքից, 10 կմ է, իսկ մարզկենտրոնից՝ 26 կմ։
Գյուղի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է, առաջին հերթին, հաղորդակցման տեսակետից, քանի որ նրա միջով է անցնում հանրապետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրուղին։ Հենց այս պատճառով էլ գյուղը հաճախակի է ենթարկվել թուրք ու պարսիկ նվաճողների ասպատակություններին, թալանվել ու ավերվել, բայց և նորից ոտքի է կանգնել։
Շատ բարենպաստ են նաև գյուղի բնակլիմայական պայմանները։ Գեղեցկատես ու հրապուրիչ է լեռների գրկում բազմած Գարգառը:
Գյուղը շրջապատված է բարձրաբերձ լեռներով, թավուտ անտառներով, որոնց հաշվին գյուղն ապահովված է մոտ 50% խմելու ջրով ։ Հյուսիսից Արջասարն ու Յամաջն է, արևմուտքից՝ վեհանիստ Թոդորը, իսկ հարավից՝ Բզովդալի անտառապատ լեռնապարը։
Գյուղը հարուստ է սառնորակ ջրերով, արոտավայրերով, վարելահողերով, իսկ վերջին մի քանի տարիներին գյուղում կա նաև փորձադաշտ, ուր մշակում են ոչ ավանդական մշակաբույսեր, ինչպես օրինակ՝ բրոկոլի, ֆիզալիս, պատիսոն և այլն։Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Տեղումները երբեմն չափից ավելի են լինում, որից տուժում է գյուղացին՝ չկարողանալով աշխատանքները ժամանակին կազմակերպել։Համայնքի հողերն անջրդի են։ Այդ պատճառով համայնքը դժվարությամբ է կազմակերպում գյուղմթերքների արտադրությունը։ Երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի 70-80%-ը։ Գյուղում հիմնականում զբաղվում են ցորենի, կարտոֆիլի, բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր։Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը նախկին մանկապարտեզի վերակառուցված շենքն է։ Դպրոցը երկհերթ է, ուր սովորում է 315 աշակերտ։ Համայնքն ունի մշակույթի տուն, որի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2011 թ., և այն արդեն հանձնված է շահագործման։
Համայնքի տարածքում գործում է Առողջության առաջնային պահպանման կենտրոն, որը գտնվում է 1990-1991 թթ. գերմանական «Կարմիր Խաչ»-ի կողմից կառուցված հարմարավետ շենքում։ Գյուղում գործում է ս. Հովհաննես եկեղեցին, և կա երեք ուղտատեղի՝ Սուբնիշանը, Յամաջը և ու Ամենափրկիչը։Գյուղում և շրջակայքում կա 6 խաչքար, մեկ եկեղեցի, մեկ մատուռ և մեկ գերեզմանոց։ Ծայրերում գտնվում են 10-13-րդ դարերի գյուղատեղի և Ք. ա. 3-2-րդ հազարամյակների ամրոց։ Գյուղից հարավ են գտնվում երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված մեկ հուշակոթող և մեկ հուշաղբյուր. «Ալ. Պուշկինի հանդիպումը Ալ. Գրիբոյեդովի դիակառքին»։
Վարդաբլուրը Գյուլագարակ համայնքի գյուղերից է,ունի 1420 բնակիչ,433 տնտեսություն:Գտնվում է Գարգառ գետի երկու ափերի ընդարձակ հարթություններում ՝ծովի մակարդակից 1320 մ բարձրության վրա:Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 31 կմ,իսկ Վանաձոր-Ստեփանավան ավտոմայրուղուց 4կմ: Վարդաբլուրի տեղում եղել է հին գյուղատեղի,որի մասին վկայում են գերեզմանաքարերի և շինությունների մնացորդները: Իսկ ներկայիս գյուղը ձևավորվել է 18-րդ դարի կեսերին,Մուշից և Սասունից գաղթածների շնորհիվ:Գյուղի առաջացմանը նպաստող գործոններ են եղել լավագույն սևահողերով ընդարձակ հարթ տարածքները,կլիմայական բարենպաստ պայմանները,ջրով ապահովվածությունը,որոնց շնորհին գաղթական մի քանի ընտանիքներ՝ հատկաես Ջանջուղազյանները,Վարդանյանները և Չիլինգարյանները, այդտեղ հող մշակելով,լավ բերք են ստացել և այդպիսով հիմնավորվել ու հիմք դրել գյուղին:Գյուղի անվան ծագումը կապվում է վարդազգիների առատության հետ: Բնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարությունն է,ապա անասնաբուծությունը: Հիմնականում մշակվում է կարտոֆիլ (200ց/հա)և ցորեն 25ց/հա:Համայնքն ապահովված է ինչպես վարելահողերով և խոտհարքով, այնպես էլ գյուղտեխնիկայով:Գյուղում ստեղծված է սերմնաբուծությամբ զբաղվող<<Սերմնաբույծ>>ՍՊԸ-ն և կանանց կոպերատիվը, որն զբաղվում է ոչ ավանդական մշակաբույսերի մշակությամբ՝ բրոկոլի, կաղամբի տեսակների, արտիշոկ, պատիսոն, սպիտակ սմբուկ և այլն: Վարդաբլուրի տարածքում պահպանված են մի շարք մեծ ու փոքր ճարտարապետական կոթողներ,որոնց մի մասն ավերված է:Հայտնի է 6-րդ դարի կառույց Ջգրաշենի եկեղեցին, Զաքարյանների օրոք հիմնված ամրոցը 10-11-րդ դարեր. Սուրբ Սարգիս լեռան վրա լավ պահպանված Աշոտ Երկաթի բերդը, գերեզմանատներ ու խաչքարեր 11-19-րդ դարեր,երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշակոթող: Գյուղի հոգևոր կյանքում մեծ է Սբ.Աստվածածին եկեղեցու 1876թ.դերը: Գյուղում ստեղծված են արհեստական լճակների համակարգ,ուր ամռանն այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ՝հիանալու գյուղի չնաշխարհիկ բնությամբ: Վարդաբլուրում ծնվել են հայազգի նշանավոր շատ մարդիկ՝ աշխարհահռչակ քիմիկ-կենսաբան Հարություն Աբելյանը, ժող.դերասանուհի Արուս Ասրյանը, գրող Անահիտ Սահինյանը, ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանը:
Խոշորացված Գյուլագարակ համայնքի կազմի մեջ է մտնում Կուրթան բնակավայրը։ Բնակչությունը ՝ 2252, տնային տնտեսությունների թիվ 461։ Բնակավայրը գտնվում է վարչական կենտրոն Գյուլագարակից 9 կմ հարավ- արևելք, հեռավորությունը մարզկենտրոնից 36 կմ է։ Հիմնադրվել է 1730-1740-ական թվականներին։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են խաչքարեր, մատուռներ, կամուրջներ, Հնևանք վանական համալիրը 10-14-րդ դդ։ Բնակավայրում գտնվում է թաղածածկ դահլիճի հորինվածքով Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 6-րդ դարում։ Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 981-1350 մ բարձրության վրա։ Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Դաշտավարության առումով համայնքի ամենաակտիվ բնակավայրն է։ Ունի միջնակարգ դպրոց,կառուցված 1985-ին, մշակույթի տուն, գրադարան, թանգարան, առողջության առաջնային պահպանման կենտրոն։ Բնակավայրի հիմնախնդիրների մեջ կարևորվում է խմելու ջրի ներքին ցանցի հարցը, կոյուղու վերանորոգումը, ոռոգման համակարգի վերանորոգումը, բնակավայրի ներքին ճանապարհների վերանորոգումը։
Facebook
Location on Google Maps
YouTube