ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) հնարավորություն է ստեղծում օժանդակել սննդի արտադրության ոլորտում գործող շուրջ 15 փոքր ձեռնարկությունների՝ տրամադրելով 30 % սուբսիդավորում արևային կայաններ տեղադրելու համար, որը կնպաստի ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմանը և աճին։
Հետաքրքրված ձեռնարկատերերը կարող են դիմել Գյուլագարակի համայնքապետարան։