 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Գյուլագարակ, 025662167, gyulagarak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՀՈՒՆՎԱՐԻ 2023թվականի N 57
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԳՅՈՒՂԻ 06-029-0056-0016 ԾԱԾԿԱԳՐԻ 0.209307 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ժորա Դոխոլյանի դիմումը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-Ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 26.08.2022թ. համայնքի ղեկավարի կողմից տրված թիվ 91 հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 26.03.1991թ. թիվ 3 քաղվածքը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, որոշում եմ
1. ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0056-0016 ծածկագրի հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0.209307 հա:
2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0.209307 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը համատեղ սեփականության իրավունքով վերահատկացնել Ժորա Փաշիկի Դոխոլյանին, Աննա Սիմոնի Դոխոլյանին, Վահե Ժորայի Դոխոլյանին, Արմեն Ժորայի Դոխոլյանին և Լիլիթ Ժորայի Դոխոլյանին։
3.Վերը նշված հողամասում 1998թ.-ին կառուցված 80.96 քմ մակերեսով բնակելի տան, 69.51 քմ մակերեսով բնակելի տան, 37.07 քմ մակերեսով անասնագոմի և 20.93 քմ մակերեսով պարիսպի նկատմամբ օրոնքի ուժով ճանաչել նրանց համատեղ սեփականության իրավունքը:
4.Հողամասում առկա է 1998թ.-ին 31.35 քմ մակերեսով ինքնակամ կառուցված անավարտ շինություն:
5. Հողամասի սահմանները որոշվում են «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-Ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
6.Տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք, գյուղ Գյուլագարակ, 22-րդ փողոց, 34 բնակելի տուն:
7. Սույն որշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանումում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
20 __ թ. __________ ____
գ.Գյուլագարակ