 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025թվականի N 534
ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐՈՒՄ ԵՎ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ժիրայր Գրիգորյանի դիմումը, «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից տրամադրված տեղագրական հատակագծերը, 17072023-06-0022 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Հայաստանի Հանրապետության կառավարության 11.07.2002թ.թիվ 981-Ն որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարությանն կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին 29.04.2021 թ.-ի թիվ 698-ն որոշումով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, որոշում եմ
1.Հաստատել, թիվ 17072023-06-0022 վկայականի գծային չափերը և հողամասի ընդհանուր մակերեսը ըստ «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ -ի կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2․Հաստատել հողամասի մակերեսը ըստ «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ -ի 0․16 հա ։
3.Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Խ. ՎԱՐԴԱՆՅԱՆ
20 __ թ. __________ ____
գ.Գյուլագարակ