Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024թվականի N 786

ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՒՐԹԱՆ ԳՅՈՒՂԻ 06-057-0043-0001 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ 0․14298 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐԱՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻ 

Հիմք ընդունելով Սայադ Նիկոլայի Գևորգյանի կողմից ներկայացված դիմումը, Գյուլագարակ համայնքի ղեկավարի կողմից 25․09․2023թ․ տրված 84 հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 20․03․1991թ․ թիվ 03 քաղվածքը, ժառանգության գործ թիվ 220/2024թ․ թիվ 4543 սեղանամատյանով հաստատված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով , «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածովի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.

1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի  06-057-0043-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.14298 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում,  հողհատկացման հիմքերը`
ա/Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի 06-057-0043-0001 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,14298 հա
բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի: 

2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0,14298 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով վերահատկացնել Սայադ Նիկոլայի Գևորգյանի 

3. Վերը նշված հողամասում 1990թ․ կառուցված 27․50 քմ մակերեսով բնակելի տան նկուղի, 2․80 քմ բնակելի տան նկուղի, 6․60 քմ բնակելի տան նկուղի, 3․20 քմ բաց պատշգամբի, 101․40 քմ բնակելի տան, 29․00 քմ բաց պատշգամբի, 42․90 քմ անասնաշենքի, 19․70 քմ անասնաշենքի, 17․40 քմ անասնաշենքի բաց պատշգամբի, 9․20 քմ անասնաշենքի, 43․10 քմ անասնաշենքի և 9․10 քմ ծածկի նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել Սայադ Նիկոլայի Գևորգյանի սեփականության իրավունքը։

4․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝               ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

20 __ թ. __________   ____                                                     
գ.Գյուլագարակ