Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 14

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով,  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարի 26 032020 թվականի   «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման , անցկացման և  արդյունքների ամփոփման կարգը  հաստատելու մասին » թիվ 02-Ն  հրամանով հաստատված կարգի ՝ որոշում եմ

12025թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին   նշանակել և անցկացնել «Հայաստանի  Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի   մանկապարտեզ »  ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ։

2Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի պահանջներով։

3Մրցույթների անցկացման մասին տալ հայտարարություն www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

 4Մրցույթի տեխնիկական սպասարկման աշխատանքները կազմակերպելու , մրցույթի մասին հայտարարություն հրապարակելու համար լիազոր անձ նշանակել Սերինե Նալբանդյանին։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝               ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

20 __ թ. __________   ____                                                     
գ.Գյուլագարակ