Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ԱՊՐԻԼԻ 2025թվականի N 272

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, Տեղականտուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի դ. ենթակատի,   համաձայն Գյուլագարակ համայնքի ավագանու 2024թվականի դեկտեմբերի 17-ի «ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում 2025թվականի տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 123-Ն  որոշումը,հիմք ընդունելով  «Արմինե Աբրահամյան» ԱՁ-ի  հայտը, որոշում եմ.

 

1.Բավարարել  Ա ԱՁ-ի  հայտը՝ Գյուլագարակ համայնք, գյուղ Վարդաբլուրում  գովազդային վահանակի տեղադրման  թույլտվություն տրամադրելու մասին, ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան   Արմինե Աբրահամյան ԱՁ-ին   տալ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն 01․01․2025-31․12․2025թթ․ ժամանակահատվածի համար:

2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝  սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝               ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

20 __ թ. __________   ____                                                     
գ.Գյուլագարակ