 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Գյուլագարակ, 025662167, gyulagarak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՓԵՏՐՎԱՐԻ 2023թվականի N 64
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ կետով, որոշում եմ՝
1. ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ բնակավայրի 11 տուն, 1 փողոց հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ապօրինի օգտագործելու համար հարուցել վարչական վարույթ։
2․ Տաթևիկ Թորոսյանին պատշաճ կարգով ծանուցել 14․02․2023 թվականին ժամը 15։00-ին կայանալիք լսումների մասին։
3. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմի հողաշինության նկատմամբ վերահսկողության իրականացնող մասնագետի վրա։
4․ Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակից Տաթևիկ Թորոսյանին ծանուցման օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
20 __ թ. __________ ____
գ.Գյուլագարակ